Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան
BLOGՀարգելի ընդդիմադիր հանրություն,
Վստահ եմ, որ գրեթե բոլորիդ ցանկությունը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից: Բայց հասկանալ է պետք, որ միայն այդ ցանությունը բավարար չէ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար: Այլապես՝ ՔՊ-ն կեղծելու է ձեր ցանկությունները և թքած ունի յուրաքանչյուրիդ քվեի վրա: Այդ քվեները պահելու և դրանք կյանքի կոչելու համար, ընտրության նախաշեմին ու դրանից հետո անհրաժեշտ է լայն համախմբում և փողոցային պայքար:
Վերջերս ՔՊ-ն, անտեղի ոգևորվել էր ամերիկյան IRI-ի մի սոցհարցմամբ, որի պարագայում, ինձ հասած տվյալներով, անչափ մեծ են եղել հարցումից հրաժարվածների թիվը: Մասնագետները նշում են, որ մարդկանց մի որոշ հատված, սովորաբար հրաժարվում է մասնակցել այս կամ այն հարցմանը: IRI-ի հայաստանյան վերջին հարցման պարագայում այդ թիվը գրեթե կրկնակի անգամ մեծ է (զանգերի ճնշող մեծամասնությունը (10/7) հրաժարվել է ընդհանրապես խոսել):
Սա վկայում է այն մասին, որ մարդիկ ապրում են վախի, հիասթափության ու անորոշության մթնոլորտում: Որ մարդիկ այլևս ոչնչից ակնկալիք չունեն ու հավատ չունեն: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց մի ստվար հատված, վախենում, խուսափում կամ անիմաստ է համարում անգամ իր կարծիքը փոխանցել սոցհարցումներին:
Եվ այս պարագայում ո՞վ ունի երաշխիք, որ կեղծիքների վրա կառուցված և ստերով սնվող իշխանությունը՝ հայրենիքը հանձնելուց հետո հանդուրժելու է քվեատուփի պարունակությանը: Ո՞վ է այն միամիտ ընդդիմադիրը, ով ութ տարվա աղետներից, բռնաճնշումներից, քաղբանտարկյալներից ու ատելության պառակտիչ մթնոլորտից հետո՝ պատրաստ է հավատալ ընտրական հաղթանակին:
Ստացվել է այնպես, որ ընտրություններով հաղթելու ճանապարհն անցնում է օրինական ու միասնական պայքարով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով:
ՔՊ-ն, եթե չունենա վարչապետի պաշտոն՝ 10 օր հետո, ընտրություններում կհավաքի 1,7% ձայն: Հետխորհրդային և արևելաեվրոպական երկրներում պատկերը գրեթե նույնն է: Մեզ մոտ՝ ավելի սարսափելի:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



