Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Բժիշկներն ամենասառնասիրտ ու անթույլատրելի ձևով են խոսում՝ հիվանդ երեխայի ծնողին ասելով. «հա դե, ուրիշ երեխա կունենաք». Աննա Հովհաննիսյան

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն մի քանի ժամ է՝ արթնացել եմ ու մտածում եմ՝ արժե՞, որ ես անդրադառնամ արդեն շատերի կողմից հայտնի հրապարակմանը, թե շարունակեմ լռել։ Հասկացա, որ եթե լռեմ՝ ես չեմ լինի այն Աննան, որը կամ։ Ուստի լռելն ինձ համար չէ, որքան էլ գիտակցեմ, թե ինչ վտանգավոր բաների մեջ եմ ինձ գցում…
 
Չարժեզրկելով Հայաստանում օր օրի զարգացող բժշկությունը,
չարժեզրկելով բազմաթիվ կյանքեր փրկած տասնյակ ու հարյուրավոր հիանալի բժիշկների աշխատանքը,
չարժեզրկելով բազմաթիվ հիվանդանոցների և մասնավոր կլինիկաների բարձր մակարդակի սպասարկումն ու բուժումը՝
այնուամենայնիվ պետք է և ժամանակն է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այս ոլորտում։
 
Ուզեմ թե չուզեմ, իմ կամքից անկախ արդեն ավելի քան 6 տարի հայտնվել եմ մի ոլորտում, որտեղ, չնայած նրան, որ բազմաթիվ երեխաների կյանքեր են փրկվում, կա նաև մեդալի հակառակ կողմը…
Եթե ամեն բան գրեմ՝ շատ երկար հրապարակում կստացվի։ Մի օր անպայման այս ամենի մասին ուղիղ եթերով կխոսեմ։
 
Այս ոլորտում ես շատերի կողմից սիրված չեմ, որովհետև լոռեցի մեկը հայտնվեց ու սկսեց անշահախնդիր օգնել մարդկանց՝ ինչով նաև ծունկը դրեց որոշների կոկորդին ու սկսեց խեղդել իրենց միլիոնավոր դոլարների բիզնեսը…
 
Մի օր ուզում էի գնալ քաղցկեղով հիվանդ երեխաների հետ շփվելու, բայց ինձ շատ քաղաքավարի ձևով հասկացրեցին, որ այնտեղ սիրված չեմ։ Աստված ձեզ հետ։
Այս արդեն հայտնի հրապարակումն ինձ համար անընդունելի է ամեն առումով՝ թե մարդկային, թե բժշկական էթիկայի տեսանկյունից։ Երբևէ տեսածս ամենաէժանագին հրապարակումներից մեկն է։
 
Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ կա սրա տակ թաքնված…
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս 6 տարվա ընթացքում քանի ու քանի բալիկի ծնող է ինձ հետ կիսվել ու պատմել սարսափելի բաներ։ Սկսած որոշ հոգեբանների պահվածքից, թե ինչպես են հոգեկան բռ․նության ենթարկում առանց այն էլ արդեն հյուծված, մահացող երեխայի ծնողներին, վերջացրած որոշ բժիշկներով, որոնք ամենասառնասիրտ ու անթույլատրելի ձևով են խոսում՝ հիվանդ երեխայի ծնողին ասելով. «հա դե, ուրիշ երեխա կունենաք»։
 
Տարիներով իրենց մոտ բուժված, բայց հետո մահացած երեխայի ծնողին անգամ մեկ ցավակցական խոսք չասելով՝ իբր բժշկական էթիկա են պահում։
Ես շփվել եմ աշխարհի լավագույն պրոֆեսորների հետ՝ լավագույն կլինիկաներից։ Այնտեղ բժիշկները երեխայի հետ խոսելիս նույնիսկ ծնկի են գալիս, որպեսզի նույն հարթության վրա լինեն։
 
Հոգեբանի (որ չթիրախավորեմ այլ մարդկանց՝ սա այս պահին գործող հոգեբանների մասին չէ) թեմային դեռ առանձին կանդրադառնամ։ Նրա հետ անձամբ եմ շփվել, և ողջ նամակագրությունը կա՝ որպես ապացույց։ Պարզապես սխալ էր հաշվարկել, երբ մտածել էր՝ «հա դե, ռայոնից մեկն է, հերթական անգամ կխոսեմ ոնց ուզեմ»․․․
Ամփոփելով՝ ուզում եմ ասել՝ ԱՄՈԹ ՁԵԶ։
 
Ամեն ծնող ինքն է որոշում, թե իր երեխային ուր կտանի, և այս հրապարակմամբ դուք ևս մեկ անգամ ցույց տվեցիք, որ մարդիկ ճիշտ են անում, որ մտածում են՝ երեխաներին պետք է որքան հնարավոր է շուտ հասցնել արտերկիր։
 
Գիտե՞ք՝ հիվանդության բուժման կարևոր պայմաններից մեկը, բացի բժշկի և բուժանձնակազմի պրոֆեսիոնալ լինելուց, նաև ՄԱՐԴ լինելն է՝ մարդկային վերաբերմունքը։
Հ․Գ․ կարծիք կարող են գրել բոլոր, բայց ցանկացած վիրավորանք ջնջելու եմ և գցեմ տվյալ մարդուն սև ցուցակ

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank