Մինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուշագրավ էր ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի գրառումը՝ Ֆլորիդայում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպման մասին: Նախ, որ այն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և երկրորդ՝ հենց ձևակերպումն արդեն տարողունակ ու ինտրիգային է. «...քննարկել են տարբեր թեմաներ»:
Դժվար թե, ՌԴ պատվիրակությունն ԱՄՆ գնար առանց քննարկվող հարցերի շուրջ նախանական համաձայնությունների:
Ուշագրավ է նաև ամերիկյան պատվիրակությունը, որը նման է հրեա պատասխանատուների եռյակի՝ Ուիթկոֆ, Քուշներ և Սպիտակ տան ավագ խորհրդական Գրյունբաում: Ենթադրելի է, որ նրանք գիտեն ոչ միայն բանակցել, այլ նաև վերահսկողության տակ պահել համաշխարհային զարգացումներն ու ընթացիկ իրավիճակը:
Մինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը:
Հարկ է նշել, որ ռուս-ամերիկյան «տարբեր հարցերի շուրջ» երեկվա բանակցությունները կողմերի համար կարևոր են նաև մարտի 31-ից ապրիլի 2-ը նախագահ Թրամփի Չինաստան այցելությունից առաջ: Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի ֆոնի վրա չին-ամերիկյան «առևտրային զինադադարի» հարցը այլևս ամենագլխավորը չէ: Այսօր հատկապես գերտերությունների եռյակից է կաված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը: Արդյո՞ք կողմերն ի զորու են հանգուցալուծել Ուկրաինաի և Իրանի շուրջ առկա գլոբալ հակամարտությունը՝ առանց երկարաձգելու և ընդլայնելու նրա աշխարհագրությունը:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



