Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ Կարապետյան
«Իշխանությունները 8 ամիս աշխատել են Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ որ վատ բան գտնել, բայց չեն գտել և իշխանականների այդ հայտարարությունները այն ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված ինչ որ բան գտել ու կապում են այն մարդկանց հետ, ում հասարակության մի մասը հակասական վերաբերմունք ունի»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, որ իշխանականները պնդումներ են անում՝ Սամվել Կարապետյանի՝ այս ընտրություններին մասնակցում է, որպեսզի ձայներ հավաքի ու Ռոբերտ Քոչարյանին դարձնի վարչապետ։
«Մարդը 60 տարի աշխատել է տարբեր ոլորոտներում և չեն կարողանում բացասական բան գտնել։ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։
Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի տնտեսական գործիչ, նոր մարդ, մենք պետք է նոր ղեկավար բերենք Հայաստան, որը լուծի աղքատության հարցը։
Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը: Եթե ՔՊ շատ պատգամավորներ որոշեն աջակցել Սամվել Կարապետյանին, որ նա լինի վարչապետ, մենք աջակցությունը չենք բացառում բոլոր ուժերի կողմից, բայց երկրի հաջորդ ղեկավար պետք է լինի նոր մարդ, որ պառակտումները մեր երկրում վերանան»,- ասաց Կարապետյանը



