Նախկին ամուսնու կողակիցը երեխայի մոր ընկերուհին է, նա՞ է ծեծել երեխային․ նոր մանրամասներ ահասարսուռ դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծեծի հետևանքով հիվանդանոցում հայտնված 1 տարեկան 2 ամսական երեխայի մայրը՝ 21-ամյա կինը «Ազատության»-ը պատմել է, որ փոքրիկին թողել էր նախկին ամուսնու մոտ, մինչև վարձով բնակարան գտնի։ Փոքրիկը նրա չորրորդ երեխան է։ Երեխաներից երկուսը մանկատանն են, մեկը՝ տատիկի խնամքին։
«Ուղղակի երեխուն տարել էի այնտեղ, որ ավելի ապահով լիներ, չգիտեի՝ ինչ կլիներ»,-ասել է կինը։
Երեխայի մայրը պատմել է՝ նախկին ամուսնու կողակիցն իր ընկերուհին է, չի հավատում, որ նա է ծեծել երեխային, չի բացառում, որ դա արած լինի նախկին ամուսինը կամ նրա ընկերուհիներից մեկը։
«Անկեղծ, չեմ տեսել, որ երեխային խփի, չեմ էլ հավատում, կարա՝ ինքը արած լինի; Չեմ կարա ասեմ՝ ով է արել։ Իրենից չեմ սպասում»,-ասել է կինը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։
Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Հետևեք մեզ՝ այստեղ



