Վրաց ժողովրդի մեծ մասի համար, երջանկահիշատակ կաթողիկոս-պատրիարքը դարձել էր ազգային միասնության, հոգևորականության և քաղաքական գործիչներից վեր կանգնած բարոյական հեղինակության անվիճարկելի խորհրդանիշ. Զաքարյան
BLOGԻ Քրիստոս հանգուցյալ կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը Վրաստանում վայելում էր իսկական սեր և հեղինակություն՝ կրոնական վերածննդի գործում իր հսկայական ավանդի, հակամարտությունների ժամանակ ունեցած խաղաղարար դերի և ազգի «կնքահոր» կարգավիճակի շնորհիվ:
Վրաց ժողովրդի մեծ մասի համար, երջանկահիշատակ կաթողիկոս-պատրիարքը դարձել էր ազգային միասնության, հոգևորականության և քաղաքական գործիչներից վեր կանգնած բարոյական հեղինակության անվիճարկելի խորհրդանիշ:
Իլիա երկրորդը հոգևոր առաջնորդություն ստանձնեց դեռևս խորհրդային ժամանակաշրջանում (1977թ.), իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո նպաստեց ուղղափառության վերադարձին վրացիների կյանք՝ կառուցելով և վերականգնելով հարյուրավոր եկեղեցիներ։
2008թ. ի վեր, յուրաքանչյուր ընտանիքում անձամբ մկրտել է երրորդ և հաջորդ երեխաներին՝ դառնալով ավելի քան 50,000 վրացի երեխաների կնքահայր, այդ կերպ ավելի մտերմանալով բազմաթիվ ընտանիքների հետ։
Վրաստանի համար դժվարին ժամանակներում նա հենարան ու ազգային միասնության խորհրդանիշ էր հանդիսանում՝ ուղղափառությունը հաջողությամբ համատեղելով վրացական ինքնության հետ:
Կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդն առաջնորդեց Վրաց ուղղափառ եկեղեցին շուրջ 50 տարի՝ դառնալով երկրի պատմության ազդեցիկ առաջնորդներից մեկը:
Խնկարկում, աղոթք և օրհնություն ի հոգու հանգստության Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր նվիրյալ, երջանկահիշատակ Իլիա երկրորդ Կաթողիկոս-պատրիարքի:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



