Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան
BLOGԵրեկ իմ հրապարակումից հետո առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն այնքան են լարվել, որ գիշերվա կեսին նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել:
Մինչդեռ, մի բան ակնհայտ է և անհերքելի: Ի տարբերություն ձեզ , մենք խոսում ենք փաստերով.
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1762-Ն որոշմամբ նախատեսվում է իրականացրել հետևյալը`
10. «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00769), «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00770), «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00771), «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01255) և «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00469) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
Նման որոշում կայացվել է նաև այլ մարզային բժշկական կենտրոնների մասով:
Ուշագրավ է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից` դեկտեմբերի 8-ից հետո վեց ամիս անց, այսինքն` 2026 թվականի հունիսի 9-ին` ընտրություններից ընդամենը 2 օր անց:
Հուսով եմ` առողջապահության նախարարությունը կպատասխանի, թե ինչու են հենց այդ օրը ընտրել մարզային հիվանդանոցների հարցում «օպտիմալացում կատարելու համար»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



