Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի միջազգային օրը։ «Երկրի օրը» նպատակ ունի վեր հանել մեր մոլորակի տարբեր անկյուններում առկա հիմնախնդիրները և առաջարկել լուծման ուղիներ։ Տոնի այս տարվա խորագիրն է «Մեր ուժը, մեր մոլորակը»։
Կարևորելով կայուն զարգացումն ու իրենց սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ բնապահպանությունը որպես հիմնական ուղղություն ամրագրելով` Idram-ը և IDBank-ը տարիների ընթացքում իրենց մեծ ներդրում են ունեցել Հայաստանում բնության պահպանման և վերականգման ուղղությամբ` հանդես գալով մի շարք բնապահպանական ծրագրերով․
- 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 20.000 ծառ, որոնցից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։
- 2024 թվականին «Մի դրամի ուժի» շրջանակներում 4.479.792 ՀՀ դրամ նվիրաբերվեց Armenia Tree Project-ին, ինչի շնորհիվ նախապես կառուցված տնկարաններում աճեցված տնկիները գնվեցին եւ օգտագործվեցին անտառապատման նպատակով։
- 2025 թվականին Իդրամ և IDBank ընկերությունները, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ անտառ» նախագծի շրջանակներում համագործակցության համատեղ հուշագիր ստորագրեցին, որի շրջանակներում կազմակերպությունը 2025 և 2026 թվականներին երկու փուլերի արդյունքում ստացավ 9․395․038 դրամ աջակցություն. Արդյունքում կտնկվի ևս 000 ծառ։
- Միաժամանակ, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 2025 թվականից մինչ օրս տնկվել է 13,889 ծառ, և մինչև 2027 թվականը կտնկվի ևս 8350 ծառ։
- 2025 թվականին IDBank-ի կողմից «AI4Biodiversity» հեքըթոնին նվիրաբերվել է
5․174․990 դրամ՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանն ու տեղական և միջազգային խնդիրների հաղթահարմանը։
- 2025 թվականին IDBank-ը, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին, նվիրաբերել է 8 մլն ՀՀ դրամ Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար։
Բնապահպանական ուղղությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը Իդրամի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության ռազմավարական ուղղություններից են, ուստի ընկերությունները շարունակելու են իրականացնել հանրօգուտ միջոցառումներ և արդյունավետ ծրագրեր։
Եկեք հոգ տանենք մեր մոլորակի մասին միասին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ



