Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն Մարուքյան
ը իր տելեգրամյան ալիքում գրում է․
Այս թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում առաջիկա ընտրությունների շուրջ ձևավորված կեղծ քաղաքական օրակարգին և մեխանիզմներին, որոնց միջոցով փորձում են սահմանափակել իրական մրցակցությունը։ Քննարկվում է այն տարածված թեզը, ըստ որի ընտրություններին պետք է մասնակցեն միայն ռեսուրսներ ունեցող ուժերը, իսկ գաղափարական քաղաքական միավորներին առաջարկվում է դուրս մնալ գործընթացից։
Զրույցի ընթացքում բացատրվում է, թե ինչպես է այս մոտեցումը ձևավորում փակ համակարգ, որտեղ ընտրությունը վերածվում է նախապես գրված սցենարի, իսկ հանրությանը մատուցվում է կեղծ բևեռացում։ Շեշտվում է, որ ներկայիս քաղաքական դաշտում բացակայում է իրական պայքարը. «կռիվը» հաճախ կառուցված է արհեստական օրակարգերի և պայմանավորվածությունների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում



