Այցելություն ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ լսելու «Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը նշանագիտության լույսի ներքո» դասախոսությունը
Դասախոսությունը կարդում էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Համահայկական գրողների միության նախագահ, մեր ժամանակների մեծագույն գրականագետ Աբգար Ափինյանը։
Հաճելի ու հետաքրքիր էր լսել հանրապետությունում ներդրվող նոր գիտության՝ ՆՇԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ մասին, մասնակցել բանաստեղծությունների՝ այդ մոտեցմամբ մեկնաբանմանը, առնչվել արդի հայ գրականության հատընտիր գործերին։
Դասախոսության հյուրն էր նաև սփյուռքահայ ժամանակակից գրող Մանե Ռուշը, ով ընթերցեց հատվածներ իր «100 արտահայտություն, որոնք կփոխեն ձեր կյանքը» գրքից՝ ամփոփելով օրվա խորհուրդը. «Այս տերևը պինդ բռնիր, հանկարծ քամին չքշի: Մեր կյանքում տերևները մեր սիրած մարդիկ են։ Նրանց համար պետք է հոգ տանել, նրանց պետք է պինդ բռնել, խնայել ու խնամել, նրանց պետք է փայփայել ու չթողնել քամու հույսին…»։
Շնորհակալություն պարոն Աբգար Ափինյանին՝ անմոռանալի 80 րոպեների համար։
Շնորհակալություն ուսուցչուհի Գոհար Խաչատրյանին՝ նման հետաքրքիր նախաձեռնության համար։
ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 127 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ



