Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ Ծառուկյան
VIDEOԱրագածոտնի մարզի Հնաբերդ, Ռյա Թազա և Արագած գյուղական համայնքներում մեր ժողովրդի հետ հանդիպումները լի էին ջերմությամբ ու անկեղծ զրույցներով։
Չեմ դադարում ասել, որ գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի, իսկ ընտանիքները՝ ապրեն կայուն ու արժանապատիվ պայմաններում։
Ռյա Թազա համայնքում հատկապես կարևորեցինք հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրական ամուր կապը։ Ծանր ու դժվար օրերին եզդի ժողովուրդը միշտ եղել է մեր կողքին՝ կիսելով մեր ցավն ու դժվարությունները, իսկ այդ փոխադարձ վստահությունն այսօր էլ շարունակում է մնալ մեր միասնականության կարևոր հիմքերից մեկը։
Օրվա ավարտին Արագած համայնքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդիկ ամենից շատ ուզում են խաղաղ, համերաշխ և վստահ ապագա։ Հենց այդ ճանապարհով էլ պետք է միասին առաջ շարժվենք։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



