Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան
Նախընտրական քարոզարշավի առաջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ թիմակիցների, ակտիվիստների, երիտասարդական խմբերի հետ։
Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձներն էին. Մեզ սպասում է դժվար ամիս, լարված աշխատանքի ամիս։ Մենք ունենք լավ թիմ, ունենք շատ լավ ծրագիր։ Մենք բաց ճակատով պետք է գնանք գյուղեր, քաղաքներ, բակեր, տներ։ Բաց ճակատով, որովհետև մենք միշտ ժողովրդի հետ եղել ենք ազնիվ, մեր բոլոր խոստումները կատարել ենք։
Գագիկ Ծառուկյանը իր թիմի համար սահմանեց նախընտրական հիմնական սկզբունքները.
1. Մենք մտնում ենք քարոզարշավ՝ հստակ որոշումով` ոչ մեկին չենք վիրավորում, ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտում։ Մրցակիցների հանդեպ հարգանքն առաջին հերթին նշանակում է հարգանք մեր ժողովրդի հանդեպ։ Մեր ժողովուրդն ուզում է լսել իր խնդիրների լուծումները, ոչ թե վիրավորանք կամ հայհոյանք։ 2. Ժողովրդի հետ խոսում ենք մեր «Առաջարկ Հայաստանին» ծրագրից։ Լսում ենք մարդկանց առաջարկները։ Սա ժողովրդական ծրագիր է և մարդկանց բոլոր կարևոր, արժեքավոր առաջարկները պետք քննարկվեն և ներառվեն ծրագրի մեջ։ 3. Կքննադատեն մեզ՝ պետք է համբերատար լսել, եթե քննադատությունն արդարացի է՝ ընդունել, եթե անարդարացի է՝ գրագետ ու հարգալից պատասխանել։
Գագիկ Ծառուկյանն այսօր ուներ նաև հստակ թիրախային ուղերձ.
Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր։ Մեզնից դա խլեցին։Բայց մայիս ամսին կա մի օր, որը մեր հույսի ու լույսի օրն է։ Դա դպրոցական վերջին զանգի օրն է։
Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



