Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում արձանագրվում է առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների թռիչքաձև գնաճ։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշում է՝ դեռևս հրապարակված են տարվա առաջին չորս ամսվա ցուցանիշները։ «Սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների պարագայում մոտավորապես 10 տոկոսի չափով գնաճ է արձանագրվել չորս ամսվա ընթացքում, ալկոհոլային խմիչքների պարագայում՝ մոտավորապես ութ տոկոսի շրջանակներում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում գնաճը տեսանելի է։ Դրան զուգահեռ պետք է քննարկել, թե ինչ է կատարվում արտարժույթի շուկայում՝ դոլարի արժեքի խայտառակ ցածր վիճակ, ինչի հետևանքով արտահանելի հատվածի տարբեր ոլորտներ անընդհատ խոշոր վնասներ են կրում։ Նախընտրական ժամանակահատված է, մարդկանց գնողունակությունը բարձրանում է, որևէ կերպ գումարներ են հայտնվում մարդկանց ձեռքում, սկսում են ծախսել, մեկը տարածք է վարձակալության հանձնում, հաջորդը ներգրավվում է վարձու աշխատանքում և այլն։ Մարդկանց ձեռքում փողն ավելանում է, սկսում են ավելի շատ ծախսել։ Շատ պահանջարկի դեպքում, բնականաբար, հանգեցնում է գնաճի։ Երկրորդ կարևորագույն խնդիրն այստեղ նաև կենսաթոշակների տասը հազար դրամով ավելացումն էր, որը կենսաթոշակառուի պարագայում միանշանակ պետք է հանգեցնի գնաճի։ Այստեղ անելիք ունի կատարելու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այլ պետական մարմնի հետ համագործակցելու արդյունքում, որպեսզի գնաճը հաշվարկեն՝ հիմնավորվա՞ծ է, թե՞ անհիմն։ Բայց, կարծես թե, սա նրանց ձեռք է տալիս։ Ինչո՞վ է ձեռք տալիս։ Նախընտրական ժամանակահատվածում կառավարությունը տեսավ, որ անհրաժեշտ է թոշակի բարձրացում, չնայած սկզբից ասում էր՝ չկա փող, ինչպե՞ս բարձրացնենք, հետո հենց հիմնավորեցինք, թե ինչպես, տեսավ, որ պարտվում է, կենսաթոշակները բարձրացրեց։ Հիմա իրենց ձեռնտու է գնաճը, որովհետև գնաճի ենթարկված յուրաքանչյուր ապրանքի և ծառայության արժեքից քսան տոկոս ավելացված արժեքի հարկի տեսքով հետ է գնում բյուջե, շահութահարկի մասին էլ չխոսեմ։ Այսինքն՝ փորձում է գնաճի հաշվին ավելի հարկ հավաքագրել, որպեսզի այդ լրացուցիչ ծախսերը փակի։ Դրա համար պետությունը մատնված է անգործության, իսկ պահանջարկի աճով պայմանավորված, բնականաբար, արդեն առաջարկողը, վաճառողը պետք է որոշակի սակագնային փոփոխություն կատարի։ Գնաճի հիմնական պատճառները սրանք են։ Պատճառներից է նաև, որ օնլայն հարթակներում ինչ-որ ժամանակավոր խնդիրներ էին առաջացել, որոնք հիմա, կարծես, կարգավորվում են։ Արտաքին լուրջ պատճառներ, գործոններ դեռևս չկան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Իսկ ի՞նչ քայլեր կարող է անել պետությունը զսպելու համար գնաճը։ Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ շուկայական տնտեսություն ենք և ազատ մրցակցային պայմաններով ենք, բայց մեր մրցակցության իրավական ակտերը, օրենսդրությունը դեռևս լավը չեն, հեռու են լավը լինելուց, կամ գրված են Արևմտյան Եվրոպայի կամ Ամերիկայի նման հարուստ երկրների օրինակներով։ «Չենք կարող բացարձակ ազատ լինել տնտեսական համակարգում, հետևաբար՝ որոշակի կարգավորումներ պետք է ունենանք։ Ընդ որում՝ պետությունը պետք է միշտ միջամտի այնտեղ, որտեղ շուկան ի զորու չէ ուղղակի կարգավորել խնդիրը։ Առաջինը պետք է գնանք իրավական ակտերի փոփոխությունների։ Օրինակ՝ ներկայիս կարգավորման մեջ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուշադրություն է դարձնում միայն այն ապրանքներին կամ ընկերություններին, որոնք գերիշխող դիրք ունեն շուկայում։ Սա պետք է վերացվի, հետո որոշակի նախնական հաշվարկներ պետք է պահպանեն, օրինակ՝ շահույթի մարժայի վերաբերյալ ինքնարժեքի վրա որքա՞ն տոկոս ավելանա, որպեսզի կարողանան և՛ ծախսածածկում կատարել (ինքնարժեքի մեջ չներառվող ծախսերի ծախսածածկման մասին է խոսքը), և՛ շահույթ ապահովել, որը պետք է նրանց շահադրդի բիզնեսով զբաղվել։ Դրանց ավելացումն արդեն մոնիտորինգի տակ պետք է պահեն։ Եթե դու կարողացել ես մշտապես իքս ապրանքը 100-ով գնել, 150ով վաճառել, կարողացել ես և՛ շահույթ ստանալ, և՛ մնացած ծախսերդ սպասարկել, ապա ի՞նչը փոխվեց, որ 100-ով շարունակում ես գնել, բայց 180-ով ես վաճառում։ Այսպիսի հաշվարկների պարագայում պետք է իրավական ակտերով հնարավորություն ընձեռվի, որպեսզի պատասխան տան ապրանքների սակագները թանկացնողները, պատասխան չտալու պարագայում պետք է լինեն պատժիչ գործողություններ և միջոցառումներ։ Հակառակ պարագայում ով ու երբ ինչ գին ուզի, կարող է նշանակել, կարող են շուկայում գալ համաձայնությունների, ընդ որում՝ շատ դեպքերում կարող են այդ համաձայնություններն անտեսանելի լինել շուկայում, բայց կան ապրանքներ, որոնք կարող են մի քանի հոգի ներկրել։ Երբ մեծածախ վաճառքի պարագայում ներկրած կամ արտադրած ապրանքը վաճառում են խանութներին, այնուհետև խանութները դրանք պետք է վաճառեն հասարակությանը, արդեն իսկ թանկ սակագնով են վաճառում։ Այո՛, խանութը կարող է ունենալ սակագնի ավելացման հիմնավորումը, բայց ներկրող վաճառողը չի կարող ունենալ։ Կարող է անհրաժեշտ լինել, որ նրանց պատասխանատվության ենթարկեն»։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանի տնտեսությունն էլ ավելի մեծ կախվածություն ձեռք բերեց Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ շուկայից։ Նախընտրական շրջանում Փաշինյանը կրկին շահարկում է ԵՄ շուկան նվաճելու, հայկական արտադրանքն այդ ուղղություններով արտահանելու թեման։ «ԵՄ անդամակցությանը և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք, այդպիսի բան չի կարող լինել։ Մոնտենեգրոն Եվրոպայի սրտում է, քսան տարի է՝ հայտ է ներկայացրել, 2028 թվականին հնարավոր է, որ նրա հայտը բավարարվի, և նա դառնա Եվրամիության անդամ։ Ուկրաինան փորձեց, տեսանք, թե ինչ կատարվեց, ինչ աղետների հանդիպեց։ Վրաստանը փորձեց, ունեցավ տարածքային կորուստներ և զարգացման ամբողջ պոտենցիալի տուգանում։ Թուրքիան անդամակցության հայտ է ներկայացրել և քսան տարուց ավելի է՝ սպասում է։ Ինչո՞վ է Հայաստանը այդ պետություններից առավել, որ պետք է Եվրամիության անդամ դառնա։ Թող յուրաքանչյուր հայ այս հարցն իր մեջ տա, գտնի այդ առավելությունը, որի համար Հայաստանին ԵՄ անդամի տիտղոս կշնորհեն։ Չկա այդպիսի բան։ Երկրորդ՝ Եվրոպայի թեման ընդամենը փաթեթավորում է, իրականում գնում են դեպի Թուրքիա, իսկ Թուրքիա գնալը լի է վտանգավոր սցենարներով, ընդհուպ մինչև ատոմակայանի աշխատանքի դադարեցում։ Ատոմակայանն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ներքին սպառման պահանջարկի երեսուներեք տոկոսը՝ մեկ երրորդը։ Նման պարագայում, եթե դադարեցնում ենք դրա գործունեությունը, չենք կարողանում ունենալ մշտական կայուն էլեկտրաէներգիայի ապահովում և Թուրքիայի բարեհաճության, ողորմության ներքո ենք գտնվում, որ պահին ցանկանա, կարող է ուղղակի անջատում կատարել, կարող է արտահանվող սակագին ավելացնել, ինչ ցանկանա, կարող է անել։ Այսինքն՝ աշխարհը զարգանում է, առաջ գնում, իսկ մենք հետ ենք գնում՝ 90-ական թվականներ։ Թուրքական ապրանքը միշտ ավելի մրցունակ է գին-որակ համադրության մեջ, որովհետև այնտեղ հողերն ավելի բերրի են, տոկոսադրույքները սուբսիդավորվում են պետության կողմից, աշխատավարձերը ցածր են, այսինքն՝ արտադրանքի արտադրման ինքնարժեքի մեջ ներառող բոլոր կոմպոնենտները շատ ավելի ցածր արժեք ունեն, քան Հայաստանում, հետևաբար՝ բոլորը ներկրելու են և ոչ թե տեղում արտադրեն։ Հայաստանի գործարանները փակման վտանգի առաջ են կանգնելու, նման պարագայում գործազրկությունն է զարգանալու։ Սրան գումարած՝ Ռուսաստանն ունի կոնցեպտ, թույլ է տալիս ապրանքն արտահանես իր շուկա, այդպես է իր ազդեցության գոտիները հաստատում։ Այդ կոնցեպտը աշխարհում էլ չկա, մնացածներն իրենք իրենց համար արտադրում են։ Եթե մի օր Ռուսաստանն էլ որոշեց արտադրել, նա էլ արդեն մեր համար չի լինելու տնտեսապես շահավետ գործընկեր։ Հետևաբար՝ պետք է այլ ուղղությունների մասին մտածենք։ Սրան գումարած, Հայաստան զբոսաշրջային այցերի մոտավորապես կեսը բաժին է հասնում Ռուսաստանին։ Արտագնա աշխատանքի մեկնողների 70 տոկոսը Ռուսաստան է գնում, այնտեղից է փողը գալիս։ Պատկերացրեք՝ ռեստորան, հյուրանոց, սրճարան, այդ ոլորտի աշխատողները տուրիստական այցերի հույսին են, այսինքն՝ 50 տոկոսով կրճատվում է եկամուտը, նշանակում է՝ այդ մարդկանց զգալի հատվածը պետք է աշխատանքը լքի, մյուս հատվածը պետք է աշխատավարձի կրճատում ունենա։

Ռուսաստանն ասաց՝ եթե գնում եք դեպի ԵՄ, պետք է Հայաստան այցելությունը վիզայով լինի, մեր տուրիստները չեն գա, հայտարարեցին դա բավականին բարձր մակարդակով։ Իրենց շուկան կփակեն մեր առջև, բենզին այլևս չեն մատակարարի, ունենք քվոտա, որ ներքին սպառման գներով է բաց թողնվում, այսինքն՝ շատ ավելի կթանկանա, ինչը հիմա տեսնում ենք հեղուկ գազի շուկայում։ Կյանքի համար անհրաժեշտ բոլոր ձեռքբերումները Հայաստանի համար կլինեն թանկ կամ անհասանելի, միևնույն ժամանակ կլինենք զրկված եկամուտից»,-հավելում է մեր զրուցակիցը ։

Տնտեսության որևէ ոլորտում, ավաղ, դրական ազդակներ չունենք։ Իշխանափոխության պարագայում հնարավո՞ր է կարճ ժամկետում դրական արդյունքներ գրանցել տնտեսության տարբեր ճյուղերում։ «Կարճ ժամկետում հնարավոր է կառուցապատումը սկսել։ Օրինակ՝ եթե որոշում ենք տուն կամ շենք կառուցել, որտեղ պետք է բնակարան ձեռք բերենք, այս որոշումը արագ ենք կայացնում, բայց տուն կառուցելու համար անհրաժեշտ է հիմքերի փորում, այնուհետև պատերի կառուցում, վերանորոգում, կահույքի և գույքի տեղակայում, այնուհետև բնակեցում։ Մոտավորապես այսպիսի փուլերով պետք է անցնենք։ Տնտեսությունը հասցրել են այնպիսի վիճակի, որ պետք է ֆինանսների մեջ բազմաթիվ վերաուղղորդումներ և ուղղումներ կատարենք։ Օրինակ՝ միայն պետական պարտքի տոկոսի սպասարկման ծախսը բյուջեի 12 տոկոսն է կազմում։ Դա մեկ վայրկյանում փոխել հնարավոր չէ։ Այո՛, հնարավոր է այն փոփոխության ենթարկել, հնարավոր է պետական պարտքի կառավարման միջոցով վարկային տոկոսադրույքները նվազեցնել, միանշանակ հնարավոր է։ Դրա համար միշտ հայտարարում եմ՝ հինգ րոպե է անհրաժեշտ պետության վերակառուցման հիմքերը գցելու համար, դրանից հետո արդեն կա ոլորտ, որի համար անհրաժեշտ է մեկ, կա ոլորտ՝ երկու, կա ոլորտ՝ քսան տարի։ Օրինակ՝ կրթության ոլորտի համար 20 տարի պետք է տանջվել»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6