Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա Տոնոյան
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ։
Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում։ Նման երևույթներն անընդունելի են։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել բոլոր հանգամանքները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրավապահ համակարգը, ցանկության դեպքում, դա կարող է անել, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու գործիքակազմը։
Ընդ որում, դա կարևոր է փարատելու համար հանրության շրջանում տարածված այն կասկածները, թե տեսանյութի տարածման հետևում կարող են կանգնած լինել իշխանական շրջանակներ։
Միևնույն ժամանակ համոզված ենք, որ որևէ տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության, ներհանրային թշնամանքի կամ ներհասարակական ատելության տարածման առիթ, առավել ևս գործող իշխանությունների կողմից։
Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ներքին համերաշխություն և պատասխանատու հանրային խոսույթ:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



