12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի Վրանգել գյուղում բնակելի շենքերից մեկի ձեղնահարկում հայտնաբերվել է 12-ամյա աղջկա դին՝ բռնի մահվան ակնհայտ նշաններով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։
Քննության տվյալներով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է 12-ամյա տղա։ Ներկայումս քննիչները որոշում են կայացնում նրան մասնագիտացված բժշկական հաստատություն ուղարկելու վերաբերյալ՝ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու նպատակով։ Փորձագետները պետք է գնահատեն նրա հոգեկան վիճակը և պարզեն, թե արդյոք նա գիտակցել է իր գործողությունների բնույթն ու հետևանքները։
Բացի այդ, իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել նաև անփութության հոդվածով։ Քննության շրջանակում իրավական գնահատական կտրվի կանխարգելման համակարգում ներգրավված պաշտոնատար անձանց գործողություններին կամ հնարավոր անգործությանը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննությունը նպատակ ունի ոչ միայն բացահայտել դեպքի բոլոր հանգամանքները, այլև պարզել այն պատճառներն ու պայմանները, որոնք կարող էին նպաստել նման ծանր հանցագործության կատարմանը։
Հետաքննության օպերատիվ աջակցությունն իրականացնում են Ռուսաստանի ՆԳՆ Պրիմորիեի երկրամասի աշխատակիցները։
Հետևեք մեզ՝ այստեղ



