Վենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայում բազմաբնակարան շենքի բնակիչները հրաշքով փրկվել են՝ հասցնելով լքել շենքը երկրաշարժի ժամանակ դրա փլուզումից ընդամենը վայրկյաններ առաջ։ Դեպքի տեսանյութը լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում։
Կադրերում երևում է, թե ինչպես են բնակիչները խուճապահար դուրս վազում իրենց բնակարաններից և շարժվում դեպի շենքի ելքը։ Այդ ընթացքում միջանցքի պատերին մեծ ճաքեր են առաջանում, որոնք մի քանի վայրկյանում տարածվում են ամբողջ կառույցով։
Շուտով շենքի ներսը լցվում է փոշով, վերին հարկերի հատվածները սկսում են փլուզվել, և շենքի մի մասը փլվում է։
Տեսանյութում երևում է նաև, որ փլուզումից հետո, երբ տարածքն ամբողջությամբ պատված էր փոշով, փլատակների մոտ հայտնվում է մի տղամարդ։ Նրա վիճակի և հետագա ճակատագրի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ մնացած կինը երեխա է լույս աշխարհ բերել՝ մինչև փրկարարների օգնությանը հասնելը։
Վենեսուելայում գրանցվել են երկու հզոր երկրաշարժեր։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ, իսկ երկրորդինը՝ 7,5 մագնիտուդ։ Հիմնական ցնցումներից հետո արձանագրվել է շուրջ 30 հետցնցում։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 235 մարդ, իսկ ավելի քան 4300 տուժած ստացել է բժշկական օգնություն։ Աղետի հետևանքով ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներն ու բուժհաստատությունները, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցվել է երկրի գլխավոր օդանավակայանի աշխատանքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ և հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Վենեսուելային։
Հետևեք մեզ՝ այստեղ



