Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները։ Այս մասին Բաքվի բանտից ուղերձով է հանդես եկել Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Դատական գործընթացը միայն այս 15 հոգու դեմ չէ ուղղված, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի և դատավճռի՝ այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Այս բոլոր կեղծ մեղադրանքների մասով մենք շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները։ Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, հորդորում եմ մեղադրանքների մասով հանրային ներկացնել Ձեր դիրքորոշումը՝ հակառակը չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից եք դառնում դուք, նաև մեղսակից եք դարձնում նաև հայ ժողովրդին։
Դրանից բացի ակնկալում եմ իմանալ մեր՝ այստեղ գտնվողների, կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»,- ասված է ուղերձում։
Տեսանյութն՝ այստեղ:
Հետևեք մեզ՝ այստեղ



