Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան
BLOGՇիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱԺ ամբիոնից, իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան մենախոսություններում ՔՊ-ականներն ինչքան ուզում են՝ թող մեծ-մեծ խոսեն ու «ինքնիշխանությունից» ճառեն։ Պետական կառավարումը մարդկանց ականջներին «նախկին-ներկա» անվերջանալի սերիական ով լապշա կախելն ու անվերջ մեղավորներ փնտրելը չէ։
Իրականությունը լրիվ այլ տեղում է, այնտեղ, որտեղ ունենք բզկտված Հայաստան՝ բզկտված ու անպաշտպան սահմաններով։ Տնտեսական «թռիչքների» մասին հեքիաթների ֆոնին ժողովրդի գլխին խայտառակ պարտքեր են կուտակում, իսկ հարևան պետությունների ու ավանդական դաշնակիցների հետ հարաբերություններն այնքան են փչացրել, որ երկիրը լրիվ անվտանգային վակուումում է հայտնվել։
Սրանց մեծ-մեծ փռթելուն զուգահեռ՝ մեկդ կարո՞ղ է պատկերացնել, թե Ադրբեջանը երբ է դուրս գալու մեր ինքնիշխան տարածքներից։ Ոչ ոք չգիտի։ Փոխարենը շատ լավ գիտենք, որ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են Ալիևին նոր տարածքներ նվիրաբերել։
Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու սարսափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք։
Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու սարսափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք։
Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ։ Հանեք ներքաղաքական շոուները, քարոզչական աղմուկը, «նախկին-ներկա» անվերջ վեճերն ու բարձրագոչ ելույթները, տակը մնում է շատ պարզ ու ծանր պատկեր՝ Հայաստանը շարունակում է զիջել, բզկտվել ու կտոր-կտոր հանձնվել...
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



