ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան
BLOGՕգոստոսի 18-ին ԱԺ ամբիոնից բարձրացրել եմ բանակում ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի խայտառակ դինամիկան։
Այսօր տեղեկություն տարածվեց ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Օգոստոսի 20-ին ևս բանակում մահ ունեցանք։ Այս ամսվա ընթացքում սա արդեն խաղաղ պայմաններում երրորդ մահվան դեպքն է Զինված ուժերում։
Այս վիճակը համակարգային խորը ճգնաժամի հետևանք է` փորձառու կադրերը վերջին տարիներին հետևողականորեն հեռացվեցին բանակից, չեզոքացվեց բանակի հոգևոր առաջնորդության (գնդերեցների) կարևորագույն ինստիտուտը, որը տասնամյակներ շարունակ էական դեր է խաղացել զինվորների հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորման, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների մեղմման գործում։
Նրանց աշխատանքից ազատումը զինվորներին զրկեց հոգևոր աջակցության և ծանր պահերին ապավեն գտնելու կարևոր օղակից, ինչը նպաստում արատավոր բարքերի արմատավորմանը։
ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



