«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի կրոնի և դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին և միջազգային կառույցներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանության պետական միջամտության վերաբերյալ։
Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործին և այսօր՝ օգոստոսի 28-ին, նշանակված նախնական դատական նիստին։
ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները երաշխավորում են կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, պետությունից դրանց անջատությունը և ճանաչում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի և ինքնության պահպանման գործում։ Հետևաբար պետությունը չի կարող Եկեղեցու ներքին, հոգևոր և կանոնական կյանքին վերաբերող դատական ակտը դարձնել աշխարհիկ պետության կողմից քրեական հետապնդման հիմք։
Միջազգային կառույցներին կոչ ենք արել ուշադրության կենտրոնում պահել այս գործընթացը, գնահատել այն կրոնի կամ դավանանքի ազատության, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարության և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների շրջանակում և ապահովել անկախ միջազգային դիտարկում։
Մենք՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ և ՀՀ քաղաքացիներ, կանգնած ենք Հայաստանի Հանրապետության օրինականության, սահմանադրական կարգի, կրոնի ազատության և մեր ազգային Եկեղեցու ինքնավարության պաշտպանության կողքին։
Սա ոչ միայն կրոնական, այլև սահմանադրաիրավական և ազգային պատասխանատվության հարց է։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



