Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա Ղահրամանյան
BLOGՄարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բիշքեկում Փաշինյանը, ըստ էության, հայտարարել է, որ իր ղեկավարած ուժն է կանխել ԵՄ անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի իրականացումը։
Ըստ ՔՊ կուսակցական լրատվամիջոցի, նա ասել է. «Եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ օրենքը ( նկաըի ունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՔՊ-ի ընդունած օրենքը), ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ օրենքը չընդունելու դեպքում, Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ»։
Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ, ըստ էության, նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանա ՀՀ քաղաքացին ՔՊ-ի եվրոպական օրակարգի մասին։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



