ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար
SPORTՄիլանի «Ինտերը» հրապարակել է թիմի ամբողջական հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Դարպասապահներ. Ժոսեպ Մարտինես, Ռաֆաելե Դի Ջենարո, Իվան Պրովեդել։
Պաշտպաններ. Ջոն Սթոունզ, Մանուել Ականջի, Բենժամեն Պավար, Կառլոս Աուգուստո, Յան-Աուրել Բիսեկ, Ֆեդերիկո Դիմարկո, Մատիա Մարելյո, Ալեսսանդրո Բաստոնի, Ջեդ Սփենս:
Կիսապաշտպաններ. Պյոտր Զիելինսկի, Պետար Սուչիչ, Էնդի Դիուֆ, Հական Չալհանօղլու, Կրտիս Ջոնս, Հենրիխ Մխիթարյան, Նիկոլո Բարելա:
Հարձակվողներ. Մարկուս Թյուրամ, Լաուտարո Մարտինես, Լուիս Հենրիկե, Անժ-Յոան Բոնի:
B ցուցակ. Ալեքսանդար Ստանկովիչ, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո:
B ցուցակը (List B) ՈՒԵՖԱ-ի եվրոպական մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա և այլն) երիտասարդ ֆուտբոլիստների լրացուցիչ հայտացուցակն է։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի խաղարկության լիգայի փուլում «Ինտերի» մրցակիցները կլինեն Մադրիդի «Ռեալը», բելգիական «Բրյուգեն», Դոնեցկի «Շախտյորը», նիդերլանդական «Ֆեյենորդը», գերմանական «Շտուտգարտը», Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Լիվերպուլը» և Սլովակիայի «Սլովանը»։



