Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն
SOCIETYԹեև Շենգենյան վիզայի առկայությունը հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան տարածքում, կարևոր է հաշվի առնել, որ վիզայի համար դիմելիս առաջին մուտքի երկրի ճիշտ նշումը չափազանց կարևոր է։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից։
«Օրինակ՝ եթե դիմումում որպես առաջին մուտքի երկիր նշվել է Լեհաստանը, սակայն փաստացի առաջին մուտքը կատարվում է Գերմանիա, այդ անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Գերմանիայի իշխանությունների համար քաղաքացու նկատմամբ մուտքի արգելք կամ հարկադիր վերադարձ կիրառելու համար։
Խնդրում ենք Շենգենյան վիզայի համար դիմելիս ներկայացնել բացառապես ճշգրիտ և իրական տվյալներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



