Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան
POLITICSԴպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին հայտարարել է Փաշինյանը։
««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը իշխող գաղափարախոսություն է, և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքերը սպառնալիք են Հայաստանի համար:
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Մեր հետևությունն այն է, որ այս ամենով հանդերձ, եթե մենք խոսում ենք համապարփակ անվտանգություն և դիմակայունություն մասին, պետք է արձանագրենք մի բան, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն», - ընդգծեց Փաշինյանը:



