«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր
SOCIETYՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցության եկած դատապարտյալի եղբորը:
Արդյունքում՝ քաղաքացու թևատակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, ինչպես նաև՝ թմրամիջոցի նմանվող, 0,80 գրամ քաշով բուսական զանգված:
Քաղաքացին ձերբակալվել է ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված արգելված իրերի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



