Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետ
SOCIETYԻսպանիայում կինն ու նրա դուստրը մի քանի տարի շարունակ ապրել են այն տանը, որտեղ հայտնաբերվել է կնոջ ամուսնու դին։
Տղամարդու մարմինը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ հարևանները ոստիկանությանը հայտնել են, որ երկար ժամանակ չեն տեսել ընտանիքի անդամներին։ Բացի այդ, տեղի բնակիչները ահազանգել են տան մոտ կուտակված մեծ քանակությամբ աղբի մասին։
Ինչպես գրում է Past.am-ը, իրավապահները տանը հայտնաբերել են մորն ու դստերը, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, առնվազն COVID-19 համավարակի ժամանակներից ի վեր գրեթե չեն լքել բնակարանը։ Նույն վայրում հայտնաբերվել է նաև տան սեփականատիրոջ և ընտանիքի ազգականի դին։
Past.am-ի փոխանցմամբ՝ մասնագետները տղամարդու մահվան հանգամանքներում հանցագործության հետքեր չեն հայտնաբերել։ Նախնական վարկածով՝ նա մահացել է բնական պատճառներով՝ մոտ երկու տարի առաջ։
Մայրն ու դուստրը չեն ձերբակալվել։ Նրանք համապատասխան սոցիալական և բժշկական աջակցություն են ստացել։



