9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներ
SOCIETYՌուսաստանի Արխանգելսկ քաղաքում 9-ամյա աղջիկը բնակելի շենքի մոտ քայլելիս ընկել է եռացող ջրով լցված փոսը և ջերմային այրվածքներ ստացել։ Այս մասին հայտնել է Արխանգելսկի մարզի և Նենեցյան ինքնավար օկրուգի դատախազությունը։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Ցիգլոմենսկի շրջանում։ Նախնական տվյալներով՝ փոսը առաջացել է տաք ջրամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարի և արտահոսքի հետևանքով։
Ինչպես գրում է Past.am-ը, երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել են ջերմային այրվածքներ։
Past.am-ի փոխանցմամբ՝ դատախազությունը ստուգում է իրականացնում՝ պարզելու ջրամատակարարման ցանցերի շահագործման համար պատասխանատու կոմունալ ծառայությունների գործողությունների կամ անգործության հանգամանքները։ Ուսումնասիրվում է նաև երեխային ցուցաբերված բժշկական օգնության ժամանակին և ամբողջական լինելու հարցը։
Խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավապահ մարմինները կարող են համապատասխան միջոցներ ձեռնարկել։



