Հայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն
SOCIETYՍեպտեմբերի 25-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում՝ 2-4 աստիճանով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
Սեպտեմբերի 25-26-ին, հիմնականում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի առանձին հատվածներում, սեպտեմբերի 28-ին կեսօրից հետո և 29-30-ին շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Սեպտեմբերի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



