42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետո
SOCIETYԲեռլինում քաղցրավենիքով թունավորման դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացվում, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երկուսը հոսպիտալացվել են։ Ըստ Bild-ի՝ հետաքննության շրջանակում ուշադրության կենտրոնում են հայտնվել մարմելադե արջուկները, որոնք, ենթադրաբար, կարող են պարունակել տետրահիդրոկաննաբինոլ՝ THC՝ կանեփի հիմնական ակտիվ բաղադրիչը։
Դեպքի երկու տուժածներ սեպտեմբերի 18-ին գիտակցությունը կորցնելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց։ Չորս օր անց հիվանդանոցում 42-ամյա տղամարդու մոտ սրտի կանգ է գրանցվել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների միջամտությունը, սակայն, չի փրկել նրա կյանքը։
Բեռլինի Սենատի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դերտե Արնոլդը հաստատել է, որ արձանագրված դեպքերը կապված են թունավորման հետ։ Նրա խոսքով՝ տուժածների մոտ նկատված ախտանշանները նման են ծանր թունավորման դեպքերին։
Դեպքի հանգամանքները դեռ պարզվում են, այդ թվում՝ քաղցրավենիքի հնարավոր բաղադրությունն ու դրա կապը արձանագրված թունավորումների հետ։



