6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան
POLITICSՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է․
«6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված։
Մեկ բան անփոփոխ է. հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել։
Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են։
Այս պատերազմը չի ավարտվել։ Չի ավարտվել ոչ միայն նրա համար, որ մեր Սուրբ նահատակների առաքելությունն է անավարտ մնացել, այլև որ թշնամին չի բավարարվել ձեռք բերածով ու մեր ժողովրդի դեմ գործած հանցագործություններով։
Փառք հայրենիքի պաշտպաններին,
հավերժ փառք մեր նահատակներին»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



