Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացել
SOCIETYՌուսաստանի Ուֆա քաղաքում քննիչները հետաքննություն են սկսել բարձրահարկ շենքի 9-րդ հարկից երեխայի ընկնելու և մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունը։
Քննչական մարմնի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ։ Մեկ տարեկան ինը ամսական տղան ընկել է բազմաբնակարան շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից։ Ստացած ծանր վնասվածքների հետևանքով երեխան մահացել է շտապօգնության մեքենայում։
Քննիչները զննել են դեպքի վայրը, ինչպես նաև հարցաքննում են երեխայի ընտանիքի անդամներին և հնարավոր ականատեսներին։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախատեսվում է նաև դատաբժշկական փորձաքննություն։
Քննչական կոմիտեն կրկին հորդորել է ծնողներին և մյուս մեծահասակներին երեխաներին չթողնել բաց պատուհաններով սենյակներում։ Մասնագետները խորհուրդ են տալիս պատուհաններին տեղադրել հատուկ կողպեքներ կամ այլ պաշտպանիչ մեխանիզմներ։
Past.am-ը հետևում է դեպքի հետաքննության ընթացքին։



