Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
SOCIETYԱմիօ բանկի՝ 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը սեպտեմբերի 30-ից ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) և ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։
Ցուցակման պահից պարտատոմսերով թույլատրվում է իրականացնել հասցեական առևտուր, ինչպես նաև կնքել ռեպո գործարքներ։
Թողարկումը ներառում է 20,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։ Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը 9.75% է, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects
5
Rate.Trading: Currency Exchange on a New Digital Platform



