Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը
SOCIETYՍեպտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու օրվա կարգացուցակի պահպանմանն ու երեկոյան անվանականչի անցկացմանը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ը։
«Նախարարը հետևել է երեկոյան անվանականչին և զորամասում իրականացվող այլ միջոցառումներին։
Ստուգայցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետներ։
Նախարարը շեշտել է, որ օրվա կարգացուցակը պետք է պահպանվի անշեղորեն, իսկ արձանագրված թերությունները սահմանված ժամկետում վերացվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



