«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, բախվել են 23-ամյա Գոռ Ա․-ի վարած «Dodge Dart» մակնիշի ավտոմեքենան և 54-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Dodge Dart»-ի դիմացի ձախ անվահեծանը պոկվել ու շպրտվել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



