Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին
SOCIETYՅունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։
ԱԷՀԱ-ի հետ համագործակցության շրջանակում կողմերը համատեղ կաշխատեն շուկայի ֆինանսավորման կարիքների բացահայտման, բիզնեսների համար համապատասխան ֆինանսական լուծումների զարգացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների խթանման ուղղություններով։
2025 թվականին արևային կայաններն ապահովել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 16,3%-ը։ Ոլորտի աճը նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, սակայն արևային և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է նաև հասանելի և համապատասխան ֆինանսավորման լուծումներ։
Կանաչ էներգետիկ նախագծերի ֆինանսավորումը Յունիբանկի երկարաժամկետ ռազմավարության մաս է։ Բանկը «Կանաչ» լիզինգի միջոցով ֆինանսավորում է արևային կայանների և էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերումը՝ աջակցելով հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին՝ արդիականացնելու իրենց գործունեությունն ու բարձրացնելու էներգաարդյունավետությունը։
«Մեր նպատակն է կանաչ տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնել բիզնեսի համար։ Յունիբանկն առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել արևային կայաններ և էներգաարդյունավետ սարքավորումներ շահավետ պայմաններով՝ տարեկան սկսած 9,5% տոկոսադրույքով և մինչև 60 ամիս ժամկետով։ Համապատասխան ծրագրերի պայմանները բավարարող հայտերի դեպքում հնարավոր է նաև տոկոսադրույքի սուբսիդավորում», — նշել է Յունիբանկի ծրագրային վարկերի և բիզնես լիզինգի դեպարտամենտի տնօրեն Էմմա Հարությունյանը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



