Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել
SOCIETYԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում չորս մարդ մահացել է կապիկի միս օգտագործելուց հետո։
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Մունսանգա գյուղում։ Սեպտեմբերի 26-ին մի խումբ մարդիկ միասին կերել են որսված կապիկի միս, որից հետո նրանց մոտ առաջացել են ծանր աղեստամոքսային ախտանշաններ։
Past.am-ի փոխանցմամբ՝ առողջապահական մարմինները հայտնել են, որ վարակվածներից չորսը մահացել են առաջին ախտանշանների ի հայտ գալուց մոտ 24 ժամ անց։ Մյուս մասնակիցները գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Մասնագետները ներկայում փորձում են պարզել հիվանդության կամ թունավորման պատճառը։
Past.am-ի տեղեկություններով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարությունը դեռևս 2024 թվականին արգելել էր կապիկի մսի օգտագործումը՝ կապիկի ծաղիկի տարածման ռիսկի պատճառով։



