«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին
POLITICSՔննարկվել են Հայաստանում հետընտրական զարգացումները, իշխող վարչախմբի կողմից քաղաքացիական և քաղաքական իրավունքների զանգվածային խախտումները, առանձին անդրադարձ է կատարվել միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ապօրինի ազատազրկմանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավին, ազատազրկումը և ունեզրկումը որպես ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի միջոց օգտագործելու` վարչախմբի արատավոր գործելակերպին։
«ՀայաՔվե» միավորումը հետևողականորեն շարունակելու է իր պայքարը՝ Հայաստանում ազատ և ինքնիշխան, ազգային պետության կայացման նպատակով, և այս համատեքստում պատրաստ է համագործակցելու բոլոր այն միջազգային կառույցների հետ, որոնք հետևողական են օժանդակելու մեզ` պաշտպանելու քաղաքացիների իրավունքները և ազատությունները, և օրենքի գերիշխանությունը մեր երկրում։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



