ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
SOCIETYԼրատվամիջոցներում տարածված «ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան» հրապարակման վերաբերյալ «Փաստ»-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՊԵԿ լրատվական բաժնի պետ Լուսինե Մկրտչյանին:
Վերջինս, ի պատասխան տարածված լուրի, պարզաբանել է․
« Իրականում դեպքը տեղի է ունեցել հակառակ ուղղությամբ․ քաղաքացին դեղորայքը փորձել է Վրաստանից (Վրաստանի տարածքից դեպի «Սադախլո» անցակետ) տեղափոխել Հայաստան («Բագրատաշեն» անցակետի ուղղությամբ): Վրացական կողմի իրավապահները, տեղեկությունն ստանալով, քաղաքացուն կանգնեցրել և հայտնաբերել են դեռևս Վրաստանի տարածքում՝ նախքան «Սադախլո» անցակետ հասնելը»։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



