Կեսարյան վիրահատությունից հետո բժիշկները կնոջ որովայնում ասեղ են թողել․ կինը սարսափելի ցավեր է ունեցել
SOCIETYՆյու Յորքում բուժքույրը շուրջ յոթ տարի տառապել է անհասկանալի ցավերից, մինչև բժիշկները նրա որովայնում վիրաբուժական ասեղ են հայտնաբերել։
Հրատարակության տվյալներով՝ Յանա Պետրիգանովա ԴեԳրեգորիսը աշխատում է հիվանդանոցային ցանցում և նախկինում ինքն էլ բուժում է ստացել այնտեղ։ 2018 թվականի հունիսին կինը կեսարյան հատման է ենթարկվել, իսկ 2021 թվականի նոյեմբերին՝ որովայնի պլաստիկ վիրահատության և պորտալարի ճողվածքի վերականգնման միջամտության։
Կինը պնդում է, որ վիրահատություններից մեկի ընթացքում իր մարմնում վիրաբուժական ասեղ է մնացել։ Մոտ 4 սանտիմետր երկարությամբ օտար մարմինը հայտնաբերվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ։
Ասեղը հեռացնելու համար կնոջը կրկին վիրահատել են։ Past.am-ը գրում է, որ դեպքի առնչությամբ նա և ամուսինը Մանհեթենի դատարան հայց են ներկայացրել՝ հիվանդանոցից և վիրահատություններին մասնակցած բժիշկներից փոխհատուցում պահանջելով՝ պատճառված ֆիզիկական ցավի և տառապանքի համար։
Հիվանդանոցի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել ներկայացված մեղադրանքները։



