52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել
SOCIETYՆԳՆ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ծովագյուղ համայնքի 52-ամյա բնակիչը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, «M-75» տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 893 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր և կանեփ տեսակի բույս։
Կատարվում է նախաքննություն։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



