2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել
SOCIETYՄոսկվայում բժիշկները արտասովոր դեպքի են բախվել․ 2-ամյա աղջկա օրգանիզմից ստիպված են եղել հեռացնել 250 մագնիսական գնդիկ։
Երեխային հիվանդանոց էին տեղափոխել ուժեղ հազի պատճառով։ Ռենտգեն հետազոտության ընթացքում բժիշկները նրա օրգանիզմում մագնիսական գնդիկներ են հայտնաբերել։
Past.am-ի փոխանցմամբ՝ նման մագնիսները հատկապես վտանգավոր են երեխաների համար։ Եթե դրանք հայտնվում են մարսողական համակարգում, կարող են ձգվել միմյանց նկատմամբ՝ նույնիսկ տարբեր հատվածներից, և վնասել աղիների պատերը՝ առաջացնելով հյուսվածքների վնասում ու լուրջ բարդությունների վտանգ։
Բժիշկները հատուկ գործիքների միջոցով կերակրափողի ճանապարհով հեռացրել են բոլոր 250 մագնիսները։ Վիրահատական միջամտությունը հաջող է անցել, և փոքրիկի վիճակը ներկայում լավ է։
Past.am-ը հիշեցնում է, որ փոքր մագնիսական գնդիկները երեխաների համար կարող են լուրջ վտանգ ներկայացնել, ուստի դրանց հասանելիությունը պետք է բացառել։



