Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ընդլայնել համագործակցությունն Անկախ պետությունների համագործակցության հետ և քննարկել «ԱՊՀ+1» ձևաչափը՝ Թեհրանի մասնակցությամբ․ գրում է rbc.ru-ն։
«Մեզ համար տարածաշրջանային դիվանագիտությունն ավելին է, քան պարզապես հանդիպումների անցկացումը։ Այն պետք է դառնա ճգնաժամերի կառավարման, հաղորդակցության պահպանման, հակամարտության սրման կանխարգելման և գործնական համագործակցության խթանման գործիք», – նշել է նա Թուրքմենստանում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։
Իրանի առաջնորդն այս միջոցառմանը մասնակցում է կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ որպես հատուկ հյուր։
«Մենք պետք է միավորենք մեր հնարավորությունները, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա օգտվել մեր ընդհանուր աշխարհագրության առավելություններից», – հայտարարել է նա։
Փեզեշքիանը կարծում է, որ Մերձավոր Արևելքը կարող է «վերածվել էներգետիկ ռեսուրսների արտադրության, փոխանցման և փոխանակման ցանցի», որը կապում է նավթը, գազը, էլեկտրաէներգիան և վերականգնվող էներգիայի աղբյուրները։



