Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
SPORTՄիկել Արտետան Լոնդոնի «Արսենալի» հետ գործող պայմանագիրը երկարաձգելուց հետո դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրությամբ մարզիչն աշխարհում: Նոր պայմանագրով իսպանացու տարեկան աշխատավարձը կազմում է 23,6 միլիոն եվրո, հաղորդում է SalaryLeaks-ը:
Այդ ցուցանիշով Արտետային գերազանցում է միայն սաուդյան «Ալ Հիլյալը» գլխավորող իտալացի Սիմոնե Ինձագին, որը ստանում է տարեկան 26 միլիոն եվրո:
Լավագույն հնգյակում են նաև արգենտինացի Դիոգե Սիմեոնեն («Աթլետիկո», 23,5 միլիոն եվրո), իսպանացի Լուիս Էնրիկեն (ՊՍԺ, 20 միլիոն եվրո) և պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն («Ռեալ Մադրիդ», 12 միլիոն եվրո):
Հիշեցնենք, որ Միկել Արտետայի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: Նա 2019 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է արդեն 5 տիտղոս:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



