«Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը
SPORTՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության հասավ «Ալ-Դիրիայի» նկատմամբ։ Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ առաջ մղելով իր թիմին և հեղինակելով իր կարիերայի 980-րդ գոլը։
Առաջին խաղակեսում՝ 35-րդ րոպեին, Սամու Կոսշան Ժոաու Ֆելիքսի փոխանցումից հետո կրկնապատկեց առավելությունը։ Երկրորդ խաղակեսում հանդիպման վերջնական արդյունքը ձևակերպեց Կինգսլի Կոմանը՝ գրավելով մրցակցի դարպասը 77-րդ րոպեին՝ Սադիո Մանեի կատարած փոխանցումից հետո։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» 8 խաղից հետո վաստակեց 19 միավոր և միավորներով հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալ-Կադիսիային»։ «Ալ-Դիրիան» 8 խաղից հետո մնաց 11 միավորով։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



