Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ
INTERNATIONAL NEWSՀունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել։ Այս մասին ֆիննական Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մադյարն ընդգծել է, որ Բուդապեշտի դիրքորոշումը, ի թիվս այլնի, թույլ չի տալիս նաև Հունգարիայի տարածքով զենքի տարանցման հնարավորությունը։ Վարչապետը նաև մատնանշել է Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության իրավունքների կարևորությունը և հայտարարել, որ այդ հարցի կարգավորման շուրջ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել։
Հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Մադյարը հայտարարել էր, որ Հունգարիայի նոր կառավարությունը կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն նրան սպառազինություն չի մատակարարի։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



