Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հետ՝ Եվրոպայում պարենային իրավիճակի բարդացման ֆոնին։
«Պետք է համագործակցենք մեր հարևանների հետ՝ և՛ լեհերի, և՛ լիտվացիների, և՛ լատվիացիների։ Եվրոպայում երաշտի պատճառով պարենային խնդիրներ են առաջացել, ուստի պետք է աստիճանաբար համագործակցել նրանց հետ։ Հարևանները մնում են հարևաններ։ Երբ մենք ոչ թե միմյանց նշանառության տակ ենք պահում, այլ սկսում ենք տնտեսական համագործակցություն, դա նշանակում է, որ գուցե կարողանանք նաև խուսափել պատերազմից», — նրա խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



