Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին
SOCIETYՀնդկաստանում հարսանիքից ընդամենը երկու օր անց նորապսակ կինը, ըստ ոստիկանության վարկածի, թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին, ապա փախուստի դիմել՝ տանելով գումարը։
Հետաքննության տվյալներով՝ 32-ամյա Վալմիկ Տարաչանդ Պատիլն ամուսնացել է Սուման Սուբհաշ Սահանիի հետ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հարսնացուին միջնորդի միջոցով բերել են մեկ այլ նահանգից, իսկ ամուսնության պայմանավորվածության համար վճարվել է շուրջ 2600 դոլար։ Իրավապահները պարզում են միջնորդի դերը և ֆինանսական գործարքի հանգամանքները։
Ոստիկանության վարկածով՝ Սումանը և Աարտի Սուրյապրակաշ Պատել անունով մեկ այլ կին սննդի մեջ առնետի թույն են խառնել։ Թունավորվել են Վալմիկը, նրա հայրը և մայրը։ Տուժածներին ծանր վիճակում տեղափոխել են Ջալգաոնի շրջանային հիվանդանոց։
Past.am-ի փոխանցմամբ՝ երկու կանայք դեպքի օրը ձերբակալվել են հարևան գյուղում։ Ոստիկանությունը շարունակում է որոնել այն միջնորդին, որը, ենթադրաբար, կազմակերպել էր կնոջ տեղափոխումը։
Հետաքննիչները դիտարկում են նաև կողոպուտի հնարավոր վարկածը։ Գործի հանգամանքները պարզվում են, հետաքննությունը շարունակվում է։
Past.am-ը հետևում է դեպքի զարգացումներին։



