Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան
INTERNATIONAL NEWSԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։
Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։
Հավելենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր երկրներից արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին։
Գերմանիայից նախորդ չվերթն իրականացվել էր սեպտեմբերին։ Ընդհանուր առմամբ՝ մեր հաշվարկով այս տարի արդեն 6 նման չվերթ է Հայաստան ժամանել Գերմանիայից։
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է ԵՄ, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



