«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան
SOCIETY«Այսօր այցելել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու 32 տարեկան Աշոտ Բադալյանին, որն արդեն երեք շաբաթ է դիմել է ծայրահեղ միջոցի՝ հացադուլ է հայտարարել»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ գալստյանը։
Նրա խոսքով արդեն 15 ամիս Ա․ Բադալյանը գտնվում է անազատության մեջ, դատական գործընթացը շարունակ հետաձգվում է, չկա դատավճիռ։ Նրա խնամքի տակ երեք անչափահաս երեխա կա, որոնցից մեկն առողջական խնդիրներով։Հերթական անգամ բախվում ենք կալանք խափանման միջոցի ֆետիշացման հետ, երբ զուգահեռաբար ձգձգվում է դատավճիռը․․․Հերթական անգամ բախվեցինք այն իրողության հետ, որ Հայաստանում կալանավորումը վերածվել է պատժիչ գործողության»,-ասաց Գալստյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



