Եվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործով
POLITICSԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է «ՀԱՅԱՔՎԵ»-Ի ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԵՐԸ՝ ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գրասենյակից ստացել է արձագանք՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ «ՀայաՔվեի» և պաշտպանական թիմի կողմից օգոստոսին բարձրացված մտահոգությունների կապակցությամբ։
Հոկտեմբերի 13-ով թվագրված պաշտոնական նամակում Կայա Կալլասի անունից հայտնում են, որ ԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում «Հայաքվեի» բարձրացրած հարցերը՝ ընդգծելով օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների կարևորությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստան - ԵՄ գործընկերության շրջանակում։
«Հայաքվե»-ն շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել Հայաստանում իրավունքի գերակայության և արդար դատաքննության երաշխիքների ապահովման վերաբերյալ իր մտահոգությունները՝ դրանք հասցնելով միջազգային գործընկերներին։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



